211652_close_icon
views-count853 դիտում article-date 13:23 14-05-2024

Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը կտեղադրվի տիկնիկային թատրոնի հարակից տարածքում

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի արձանը կտեղադրվի մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտա 4 հասցեին հարող տարածքում: Արձանը նախատեսվում է տեղադրել 2024 թվականի աշնանը:

Որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

«Հաշվի առնելով այն, որ 2024-ին լրանում է անվանի արվեստագետի ծննդյան 100-ամյակը, նախարարությունն առաջարկում է Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում տեղադրել Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը, որը հեղինակել է քանդակագործ Արմենակ Վարդանյանը: Արձանը նախատեսվում է տեղադրել 2024-ի աշնանը»,-ասաց նա:

Երևանի ավագանու անդամները միաձայն ընդունեցին նախագիծը:

Նմանատիպ նյութեր