30812 դիտում
10:47 15-05-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mazda 6»-ում հրդեհ է բռնկվել, մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայան կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 20 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mazda 6» մակնիշի ավտոմեքնայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Պարզվել է, որ այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռուսլան Միզրոյանն ու Կարեն Համբարձումյանը:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզվում է:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+