1297 դիտում
12:40 15-05-2024
Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Սրբազանի հետ ողջագուրվելու համար․ Թամամյան
ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին ազատել են աշխատանքից Բագրատ Սրբազանի քայլերթի ժամանակ նրա հետ ողջագուրվելու համար։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց բժիշկ Գևորգ Թամամյանը։
Նա նշեց, որ ինքը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում․
«Քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում, պատճառը մեկն էր՝ մեկ ժամ առաջ բժիշկ Դանիելյանին ներկայացվել է ազատման հրաման առողջապահության նախարարության կողմից։
Բժիշկ Դանիելյանը շարունակում էր պաշտոնավարել մինչև հունիսի սկիզբ, և նրանից հետո չէր շարունակելու իր պարտականությունները, նոր մրցույթ էր լինելու։
Այդ ամեն ինչը շատ նորմալ ընթանում էր, հապշտապ ինչի՞ ստացվեց, որ օրեր առաջ բժիշկ Դանիելյանը Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել ողջագուրվել էր Սրբազանի և բնական է՝ դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն, այսպես ասած, ղեկավարության մոտ։ Դրանից հետո նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել և 20 օր էլ չէին համբերել, որ Դանիելյանի աշխատանքն ավարտվեր և որոշել էին այսպես վատ ձևով ազատման հրաման ներկայացնել»,- ասաց նա։
Բժիշկ Թամամյանը հավելեց, որ այս անարդարությունն ինքը ոչ մի կերպ չի կարող տանել և չի տանելու, այդ պատճառով էլ ազատման դիմում է ներկայացրել․
«Եթե այս ամենը չլիներ, այս ամեն ինչը էս ձև չէր լուծվի, եթե մարդու հետ ողջագուրվելու համար այսպես են վարվում, դրանից ավելի բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր
1976 դիտում
08:45 26-03-2014
Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են աշակերտին նկատողություն անելու համար․ ՀԺ
1399 դիտում
21:46 05-05-2024
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի Շարժման և Սրբազանի հետ
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»