108688 դիտում
15:48 15-05-2024
Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ, հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. վերջիններս եղել են արնաշաղախ վիճակում. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. կասկածյալը ազգությամբ հնդիկ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկնաության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզիգումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-ր վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Լևոն Բադալյանի, ոգումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատյանի և գուամրտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական վնասվածքներով հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետւթյան 2 քաղաքացու, որոնց տեղում Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:
Նշված վայրում և դրսում ոստիկանները հայտնաբերել են ահագին արնանման հետքեր:
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզայի քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբ՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գրիգոր Դալլաքյանի և Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև փորձաքրեագետը:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են՝ ամուսիններ, և նրանք նշված շենքի 2-րդ հարկում բնակվում էին վարձակալական հիմունքներով ու նրանց ծեծի է ենթարկել, ապա դեռևս չճշտված առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել ազգությամբ հնդիկ մի տղամարդ:
Անգամ ասում էին, որ նա նրանց նկատմամբ մինչև բռնություն կիրառելը կապել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հաջողվել է պարզել հանցանք կատարած ենթադրյալ կասկասծյալի ինքնությունը, որի մասին նախաքննության շահերից ելնելով ասյ պահին չենք հրապարակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+