211652_close_icon
views-count46642 դիտում article-date 19:16 16-05-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. ուժեղ քամու հետևանքով հաստաբուն կաղնու հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է ավտոմեքենաների վրա. օպերատիվ են գործել միայն փրկարարներն ու «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 շենքի բակում հաստաբուն բարդու հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է ավտոմեքենաների վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ոստիկանության էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի կենտրոնական մասնաճյուղի վթարավերականգնողականի աշխատակիցները, քանի որ վնասվել է նաև գազատար խողովակը:

Արդեն 2 ժամից ավելի է՝ փրկարարները, «Գազպրոմ»-ի աշխատակիցները ու ոստիկանության ծառայողները սպասում են, որպեսզի ժամանեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, որ հոսանքազրկեն տարածքը, ինչից հետո փրկարարները նոր կարողանան տապալված ծառը հատուկ տեխնիկայի միջոցո հեռացնեն, քանի որ հույս չունեն, թե Երևանի քաղաքապետարանից կամ էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից որևէ մեկը կբարեհաճի դեպքի վայր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր