211652_close_icon
views-count1060 դիտում article-date 23:42 17-05-2024

ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ, այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։ 
 
Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանի սրահներում, ծանոթացել նոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել արխիվապահոց և Վերականգնման բաժին:
 
Այցի ընթացքում տնօրենը մատնանշել է Մատենադարանի՝ գրավոր ժառանգության վերականգնման ոլորտում միջազգային կենտրոն դառնալու ներուժը: Նա շեշտել է աշնանը կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի դերն այս նպատակի իրագործման հարցում:
 
Դեսպան Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու:

Վալդիս Դոմբրովսկիսն հայտնել է իր գոհունակությունը և բարձր գնահատել Մատենադարանի առաքելությունը:

Նմանատիպ նյութեր