211652_close_icon
views-count26715 դիտում article-date 12:51 21-05-2024

Դանակահարություն՝ Երևանում․  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության մասնակիցներից մեկը «հետույքի շրջանի կտրած ծակած վերք աջից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 18-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ Ծովակալ Իսակովի պողոտա 42/9 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով «հետույքի շրջանի կտրած ծակած վերք աջից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի  գլխավորությամբ։

Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Ն․-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական բաժին հրավիրված Դավիթ Ն․-ն քննիչներին հայտնել է, որ մայիսի 17-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մի անծանոթ տղամարդ դանակով հարվածել է իրեն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ դեպքի հանգամանքները և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր