52953 դիտում
12:32 30-10-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» և «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 երիտասարդ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Համլետ Ո.-ն և Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Արման Խ.-ն՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ :
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ մարզային ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Զաքարյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար՝ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: