33445 դիտում
16:07 21-05-2024
Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Honda Elysion»-ն ու «Kia Sorento»-ն, վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճաղավանդակին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 10 հասցեի մոտ բախվել են Տավուշի մարզի բնակիչ 54-ամյա Արթուր Ղալումյանի վարած «Honda Elysion» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Հարություն Թովմասյանի վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Է. Թովմասյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+