30993 դիտում
17:51 21-05-2024
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հայտնել է, որ օդանավակայանում փորձել են իրեն թալանել
Երեկ՝ մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Լեո Նիկոլյանը և մատնացույց է արել մի քաղաքացու, ով, ըստ իր հայտարարության, ցանկացել է իր սայլակի մեջ տեղադրված պոլիէթիլենային տոպրակից գումար գողանալ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերները հայտնաբերել են Լ. Նիկոլյանի կողմից ներկայացված քաղաքացուն, և տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևան-Փարիզ չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սերոժ Մեսրոպյանն է:
Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Լ. Նիկոլյանը ֆրանսահայ լրագրող է, ով «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի օր է՝ հացադուլ է հայտարարել ու նրա մուտքը Հայաստան արգելված է:
Ինչպես տեղեկանում ենք Aravot.am-ից, «Զվարթնոց» օդանավակայանում շուրջ մեկ ամիս հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը ասաց, որ ամեն օր բժիշկները գալիս, ճնշումը չափում, սիրտը ստուգում են։ «Դեռ չենք մտել կրիտիկական փուլ։ Բայց մեկ շաբաթից կմտնենք, քանի որ արդեն մեկ ամիս հացադուլի մեջ եմ «Զվարթնոց» օդանավակայանում։ Բայց ոչ Հայաստանում։ Հայաստանից դուրս եմ, այս կողմն եմ։
Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության որոշմանը, որ արգելել է իմ մուտքը, մենք համոզված ենք, որ դա միայն ու միայն եղել է նրա համար, քանի որ ես մոտ երկու, երեք ամիս առաջ գնացել, երեք շաբաթ ապրել եմ Ոսկեպարում ու այնտեղ սյուժեներ եմ արել։ Չեզոք սյուժեներ։ Բայց ձայն եմ տվել Բագրատ սրբազանին։ Դա լրագրողական նորմալ գործ է։ Ու դա հասկանում է նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, որի համար այն ժամանակ, երբ ինքը նախկին ռեժիմի ժամանակ խնդիրներ ուներ, իր հարցերը բարձրացրել եմ Ֆրանսիայի Ազգային Ժողովում եւ այլ կազմակերպություններում։ Հիմա կա որոշում։ ԱԱԾ-ն նշում է կետ 8-ը, որ ես կարող է վտանգավոր անձնավորություն լինեմ Հայաստանի համար։ Բայց հիմքերը չեն տալիս։
Մենք շատ լավ գիտենք, որ դա մի մարդու քաղաքական որոշում է։ Ես որ արդեն մեկ ամիս այստեղ եմ, ինձ այնքան առաջարկություն են անում՝ ֆինանսական եւ այլ, որ ես վերջ տամ ու հետ գնամ Փարիզ։ Բայց ես Փարիզ, Ֆրանսիա գնացողը չեմ։ Ես արդեն երկու տարի այստեղ եմ ապրում, տուն ունեմ, աշխատանքս այստեղ է։ Բայց քանի որ Հայաստանի քաղաքացի չեմ, ինձ կարող են հանել։ Ժամանակին տասը տարվա հատուկ կարգավիճակի անձնագիր ունեցել եմ, բայց ժամկետն ավարտվել է։ Հայ առաքելական եկեղեցուց բերել եմ թղթերը, որ ես մկրտված եմ եկեղեցում, որպեսզի ունենամ Հայաստանի քաղաքացիություն։ Հիմա մտնել ենք իրավական դաշտ։ Քանի որ ես Ֆրանսիայի կառավարության՝ Էմմանուել Մակրոնի հետ խնդիրներ ունեմ, Հայաստանում քաղաքական ապաստան եմ խնդրել։ Դա չեն կարող մերժել։ Նայենք։ «Կարմիր խաչն» էլ այստեղ պետք է գա։ Ֆրանսիայի հյուպատոսը պարտավոր է գալ այստեղ։ Մեկ ամիս եղավ, չի եկել։ Ու, ցավոք սրտի, Հայաստանի ՄԻՊ-ն էլ չի եկել»,- ասաց նա։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1783 դիտում
21:17 13-05-2024
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
1711 դիտում
12:13 23-04-2024
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան