211652_close_icon
views-count32052 դիտում article-date 09:14 22-05-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները իր մահացած որդու մատին եղած ոսկյա մատանին գողացել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 44-ամյա Էլլա Ս․-ն և հայտնել, որ 2023թ-ի հոկտեմբեր ամսին ՀՀ Առողջապահության նախարարության Հերացի փողոցի 5/1 հասցեում գործող Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցները իր մահացած որդու մատին եղած ոսկյա մատանին գողացել են:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել եմ փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր