23825 դիտում
12:10 14-08-2022
ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ «Հոլիդեյ» հյուրանոցում շտապօգնության բուժքույյրը գողացել է իր կնոջ ոսկյա՝ ադամանդե քարով թանկարժեք մատանին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նութեր են նախապատրաստվել և փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ նյութերը նախապատարաստվել են օգոստոսի 10–ին ոստիկանության կենտրոնական բաժին դիմած, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 36-ամյա Ալեքսանդր Օլհովսկինի դիմումի փաստով:
Այդ օրը վերջինս հայտնել է, որ ինքը բնակվում է Ամիրյան 2 հասցեում գործող «Հոլիդեյ» հյուրանոցային համալիրում և այդ օրը նկատել է, որ հյուրանոցային համալիրից գողացել են իր կնոջ ոսկյա՝ ադամանդե քարով մատանին:
Ահազանգով մեկնած ոստիկանության կենտորնական բաժնի օպերատիվ խմբին՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սահակյանի գլխավորությամբ, ՌԴ քաղաքացին հայտնել է, որ հյուրանոցի 329 համարում են գողությունը կատարել և, որ հնարավոր է, այն կատարած լինի իր կողմից հրավիրված շտապօգնության խմբի բուժքույրը:
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ շտապօգնության բուժքրոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: