211652_close_icon
views-count1102 դիտում article-date 11:07 22-05-2024

Ալեն Սիմոնյանը ցավակցական գրառում է կատարել ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Մայիսի 20-ի առավոտյան նախագահական ուղղաթիռի ածխացած բեկորները հայտնաբերվել են իրանական Թավիլ գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Բոլոր ուղևորները, այդ թվում՝ երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, զոհվել են։ Իրանի հարևան որոշ երկրներ սուգ են հայտարարել։

Նմանատիպ նյութեր