211652_close_icon
views-count23664 դիտում article-date 12:10 22-05-2024

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «ՎԱԶ 2104»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված գազատար խողովակի երկաթե սյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից դեպի Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գազախողովակի երկաթե սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Արթուր Պողոսյանի կողմից փատսաթղթեր են ձևակերպվում:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր