211652_close_icon
views-count883 դիտում article-date 16:56 22-05-2024

«Առեւտրականը, торгаш-ը դուք եք, վաճառում եք մեր հիշողությունը, պատմությունը, սահմանները». Դավիթ Սահակյանցը՝ ՔՊ-ականներին

«Իրենց պարագայում ես չեմ էլ զարմանա, որ ամենաշատ՝ «Քո հետ ենք, Նիկոլ» գոռացողները առաջին ստորագրողներից լինեն (իմպիչմենթին միանան-Գ.Հ.)… Իրենց բնորոշումը երեկ Ալենը Սիմոնյան տվեց՝ ասելով, որ քաղաքականությունը առեւտուր է: Իրենց համար ամեն ինչն է առեւտուր, որովհետեւ դուք եք սարքել առեւտուր», – «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի եւ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին:

«Եթե քաղաքականությամբ զբաղվում են բարոյական մարդիկ, բարոյական պրոցեսներ են ընթանում նորմալ միջավայրում, այդ դուք եք առեւտրով զբաղված ու առեւտրական եք: Հիշում եմ՝ 2018 թե 2019թ.-ին Ալիեւն ասաց, որ հայերը առեւտրական ազգ են: Նկատի ունեմ, որ այն ժամանակ վերջնական պայմանավորվածություն եղավ, ու Ալիեւն ասաց՝ առեւտուրը սկսված է իմ ու քո մեջ, Նիկոլ: Երեւի էդ բնորոշումը տվեց ինչ-որ մեկի պատճառով, որը եկել եւ զավթել է իշխանությունը ու իր շրջապատով անհայրենիքների միջավայր է ստեղծել: Մի հոգու պատճառով ամբողջ ազգը պիտակավորվեց որպես торгаш… Իրենք առեւտրական են, իրենք այսօր վաճառում են սահման, հասարակությանը վաճառում են իրենց հանգստությունը, իբր տեսեք, թե ինչքան հանգիստ ենք: Իրենք այսօր տարբեր ուժերի հետ համատեղ փորձում են վաճառել մեր հիշողությունը, մեր պատմությունը, մեր եկեղեցին…»,-ասաց մուլտիպլիկատորը:

«Այդ մարդիկ չունեն սահմաններ, կարմիր գծեր… Կապ չունի՝ հայ ես, ռուս ես, ամերիկացի ես, ֆրանսիացի ես… Ինչ-որ նորմեր կան, մարդիկ սահմաններ չեն անցնում… Բայց սրանք թանկ ոչինչ չունեն, իրենք թուրքերից էլ էն կողմ են, չմարդ են, չմարդների «կուտոկ» է, որն իշխանություն ունի Հայաստանում…Դրա համար անում են ամեն ինչ, խոսում են, ինչ ուզում են… Հիշեցի, թե ինչպես էր Խաչատուր Սուքիասյանը «Առավոտի» թղթակցին ասում ՝ ես պետք է լավ ապրեմ, ոչ թե դուք… Ու հասարակությունը շարունակում է նման բաները կուլ տալ», – հավելեց նա:

Նմանատիպ նյութեր