211652_close_icon
views-count970 դիտում article-date 22:27 22-05-2024

Մեծ Բրիտանիայում ընտրությունների օր է նշանակվել

Tert.am-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հաստատել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Sky News-ը հայտնել էր, որ Սունակը մտադիր է ընտրություններ նշանակել հուլիսի 4-ին։ Մինչ այս վարչապետը բազմիցս հայտարարել էր, որ ընտրությունները նախատեսված են «տարվա երկրորդ կեսին»։ Դրանք պետք է տեղի ունենան 2025 թվականի հունվարից ոչ ուշ։

«Համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հուլիսի 4-ին»,- ասել է նա՝ կառավարության նիստից հետո Դաունինգ սթրիթում ունեցած ելույթի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Sky News-ը։

Նմանատիպ նյութեր