211652_close_icon
views-count1027 դիտում article-date 21:21 23-05-2024

Անթիլիասի Մայրավանքում կմատուցվի Անմահ պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք

Մայիսի 26-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության 106-ամյակի առթիվ,  Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կմատուցվի Անմահ պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք, Հայաստանի դրոշի օրհնություն։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ 
 
«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍին
պիտի պատարագէ ու քարոզէ՝
Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան
Յաւարտ Ս. Պատարագին պիտի կատարուի հոգեհանգստեան կարգ՝ Սարդարապատի ճակատամարտին իրենց կեանքը զոհաբերած մեր քաջարի հերոսներու հոգիներուն համար:

Ապա, վեհարանի դահլիճին մէջ տեղի պիտի ունենայ յատուկ հանդիսութիւն՝ Ս. Աթոռոյս Վեհափառ Հայրապետին անուանակոչութեան առիթով:
 
Սիրով կը հրաւիրենք մեր ժողովուրդի զաւակները՝ մասնակցելու Ս. Պատարագին, աղօթելու Սարդարապատի հերոսներու հոգիներու խաղաղութեան համար եւ լսելու Վեհափառ Հայրապետին պատգամը»։

Նմանատիպ նյութեր