211652_close_icon
views-count1045 դիտում article-date 15:41 24-05-2024

Ասկերանի քաղաքապետ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Այդ մասին հայտնում են նրա պաշտպանները․

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի` մեր պաշտպանյալի` Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառելով որպես խափանման միջոց միայն տնային կալանքը։

Պաշտպաններ`

Վահե Եփրիկյան,
Արամ Վարդևանյան»։

Հիշեցնենք, որ Շամիրյանը ձերբակալվել էր երեկ երեկոյան իր բնակարանում։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ ձերբակալությանը նախորդել էր նրա բնակարանի խուզարկությունը: Ըստ փաստաբանի դա տեղի է ունեցել` «ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»։

Նմանատիպ նյութեր