1063 դիտում
12:02 28-05-2024
Այսօր՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր ազգային գիտակցության, պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է: Հայ ժողովրդի նվիրյալ զավակները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մղեցին, որ հետագա բոլոր սերունդներն ապրեն աստվածապարգև իրենց Հայրենիքում, ապրեն արժանապատիվ՝ ազատ ու անկախ, խոսեն հայերեն, հաճախեն հայոց եկեղեցի, սովորեն հայոց պատմություն:
Հավերժ փա´ռք բազում այն երախտավորներին, ովքեր անձնուրացաբար կերտեցին Մայիսի 28-ը` փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին, հոգևորականներին և բոլոր նրանց, ովքեր նախընտրեցին պատվով ապրելը: Հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու կոչեր անողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր չունեին և չունեն ազգային հավաքական իրավունքները, շահերն ու վտանգները գիտակցելու, իրականությանը ուղիղ նայելու և գործելու խիզախություն:
Պատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին, և այսօր՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի: Վստահ եմ՝ պետությունը և եկեղեցին դարձյալ մնալու են իրենց առաքելությանը հավատարիմ, և ճակատագրական այս օրերին Սարդարապատի խորհրդանշական զանգերը ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի:

Նմանատիպ նյութեր
5473 դիտում
13:38 09-05-2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Այս բաժնից
1156 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1264 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1471 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ