46147 դիտում
13:02 29-05-2024
Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. վթարի է ենթարկվել Վայքի քաղաքապետի տեղակալը. բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում Ելփին գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխվելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գրիգոր Վարդանյանն ու Կրտսեր պարեկ Տարոն Սահակյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիետի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota»-ի վարորդը Հայկ Ավագյանն է, ով Վայքի քաղաքապետի տեղակալն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+