1093 դիտում
16:14 30-05-2024
Պետական մարմիններից պարզաբանում պահանջել ենք, խոսելու եմ նաև եկեղեցու հետ՝ հասկանալու խնդիրները․ ՄԻՊ-ը՝ Սարդարապատի միջադեպի մասին
Երկու մաս կարող եմ առանձնացնել՝ էմոցիոնալ և մասնագիտական, բայց ես էմոցիոնալ առումով չեմ պատասխանի այդ հարցին:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ոստիկանների կողմից Վեհափառի այցը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելուն։
«Էմոցիոնալ առումով չեմ պատասխանի, որովհետև մասնագիտական էթիկայի կանոններով եմ սահմանափակված։
Մասնագիտական առումով կասեմ՝ մենք նախ պետական մարմիններից ենք պարզաբանում պահանջել, որ հասկանանք՝ խնդիրն ինչում է կայացել։ Պատրաստվում եմ խոսել եկեղեցու հետ՝ հասկանալու համար խնդիրները։ Կարևոր է երկու կողմին լսել, հասկանալ հարցերը»,- ասաց Մանասյանը։
Նա նշեց, որ որպես ՄԻՊ իր համար չափազանց կարևոր է հրապարակային խոսքում ունենալ այնպիսի հավասարակշռված դիրքորոշում, որը յուրաքանչյուր կրոնական համոզմունք ունեցողներին՝ այդ թվում նաև աթեիստներին, կցուցաբերի ընդհանուր պաշտպանվածություն։
«Մի կարևոր հանգամանք եմ ուզում հատուկ արձանագրել՝ Հայ Առաքելական Եկեղեցու պատմական դերակատարությունը․ մեր Սահմանադրությունը ինքնին կարևորել է սա։ Շատ կարևոր է, որ պետության և եկեղեցու փոխհարաբերությունները իրոք ներդաշնակ լինեն։ Կարծում եմ՝ այդ ներդաշնակությունը խաթարված է, դա ակնհայտ է, չտեսնել այդ ամենը չի կարելի։ Թե՛ եկեղեցին, թե՛ պետությունը, պետք է իրենց վերաբերելի ամբողջ գործիքակազմը կիրառելով, փորձեն ներդաշնակություն ձևավորեն այդ հարաբերություններում։ Ես ինքս էլ որպես ՄԻՊ՝ ապաքաղաքական մարմին, պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ՝ բոլոր հնարավոր խնդիրները լուծելու տեսանկյունից»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ պետության և
եկեղեցու հարաբերությունները չեն խաթարված, պետություն ասելով իշխանությանը նկատի ունե՞ք և երկու կողմից հնչել է պաշտոնական պարզաբանում, հետևաբար, Ձեր դիրքորոշումը ո՞րն է, նա նախ ասաց, որ դասախոսություն չի ուզում կարդալ պետության մասին և այստեղ կարևոր չէ օրենքի տեսանկյունից հարցի լուծումը։
«Ես այստեղ ավելի լայն խնդիր եմ տեսնում, ես խոսում եմ ներդաշնակության անհրաժեշտության մասին։ Շատ կարևոր է, որ Հայաստանում բոլոր կրոնական կազմակերպություններն իրենց զգան հավասար, բայց ցանկացած սիմվոլիկ երևույթի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է հենց այդ սիմվոլիկ երևույթի վերաբերելի կանոններով իրականացվի»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
1084 դիտում
19:19 20-05-2024
Այսօր Կիրանցում Հ1-ի լրագրողի հետ կապված միջադեպի առնչությամբ պարզաբանում եմ պահանջել ՆԳՆ-ից․ ՄԻՊ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»