211652_close_icon
views-count40477 դիտում article-date 16:29 30-05-2024

«ԱՀԾ Գյուրզա» պահնորդական ծառայության տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Արթմեդ» բժշկական կենտրոնի բժիշկների ընդհանուր սենյակից գողացել են գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ավանի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 67-ամյա Արամ Հ․-ն  և հայտնել, որ մայիսի 27-ին ժամը 19։30-ից մինչև ժամը 20։30-ն ընկած ժամանակահատվածում Ծարավ Աղբյուր 55Ա հասցեում գտնվող «Արթմեդ» ԲԿ-ի բժիշկների ընդհանուր սենյակից գողացել են գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժանմունքում դեպքի հանգամանքները և գումարի չափը ճշտվում է և ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժանմունքում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Հ․-ն աշխատում է «ԱՀԾ Գյուրզա» պահնորդական ծառայությունում, որպես՝ տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր