211652_close_icon
views-count1027 դիտում article-date 23:11 30-05-2024

Թշնամու նպատակը օկուպացված Արցախի տարածքը ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի վերածելն է․ Վարդան Ոսկանյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ թշնամու նպատակը օկուպացված Արցախի տարածքը ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի վերածելն է։ Այդ մասին են վկայում Իլհամ Ալիևի հայտարարությունները։

«Թշնամու կողմից բռնազավթված Իվանյան ավանում Բաքվի բռնապետի ամենակարևոր հայտարարություններից մեկը, թերևս, այս էր՝ «Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը լինելու են շատ ամուր ամրությունների գոտի»։

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը սրանով փաստացիորեն խոստովանել է, որ իրականում պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ բռնազավթված Արցախի Հանրապետության ողջ տարածքը վերածելով ռազմական ամրացված գոտու և մեր դեմ պլացդարմի։

Սա է թշնամու իրական մտադրությունը, իսկ Հայաստանում թմբկահարում են ինչ-որ «ստոլբեքով» պաշտպանվելու հնարավորության մասին»,- գրել է Վարդան Ոսկանյանը։

Նմանատիպ նյութեր