1675 դիտում
23:49 06-02-2022
Մեր երազանքը, տեսլականը և նպատակը պետք է լինի մեկը՝ Արցախը հետ բերենք. Վարդան Ոսկանյան
Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարի՝ Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ոչնչացնելու կամ յուրացնելու գործընթացի մասին անթաքույց հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է, որ նաև այս խնդիրը կարող է ամբողջությամբ կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրման միջոցով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Միամտություն է կարծել, թե միջազգային կամ հայաստանյան ու արցախյան կառույցների կամ առանձին գործիչների հայտարարությունները հետ կպահեն բարբարոսներին հայկական մշակութային հետքը ջնջելու նրանց ծրագրված քաղաքականությունից, որովհետև յուրաքանչյուր հայկական պատմական հուշարձան, պատկերավոր ասած, հայդուկ է, որը կռիվ է տալիս այդ տարածքների հայկական դիմագծի և ինքնության համար՝ ամեն վայրկյան վերահաստատելով դրանց՝ հազարամյակների պատկանելությունը հենց հայկական քաղաքակրթությանը։
Ասվածի վկան և հաստատված նախադեպը Նախիջևանում հայկական մշակութային հետքի գրեթե ամբողջական յուրացումն ու ոչնչացումն է Բաքվի բարբարոս վարչախմբի կողմից՝ չնայած մի շարք հայտարարությունների և բողոքների։
Եվ հետևաբար մեր երազանքը, տեսլականը և նպատակը պետք է լինի մեկը՝ Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք, քանզի մնացյալ ամեն ինչ լոկ թույլ մխիթարություն է այն խորապատկերին, երբ մեր դեմ վարվող նաև մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»