211652_close_icon
views-count6966 դիտում article-date 16:13 31-05-2024

Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը

Օրերս տեղի ունեցավ Ամիօ բանկի աշխատակիցների և Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի աշխատանքային հանդիպում-քննարկումը:

Հանդիպման ընթացքում ջերմ և ընկերական միջավայրում քննարկվեցին Ամիօ բանկի և Վիզա ընկերության
երկարատև համագործակցությունը, համատեղ իրականացված ծրագրերն ու գովազդային արշավները:

Ամիօ բանկի Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը շնորհավորեց Ամիօ բանկին և Վիզա ընկերությանը հերթական հետաքրքիր և երկար սպասված պրոդուկտի՝ Visa Business Signature քարտի մեկնարկի կապակցությամբ:

«Համոզված եմ, որ մեր նոր համատեղ պրոդուկտը մեծ հետաքրքրություն կառաջացնի կորպորատիվ հաճախորդների շրջանում, քանի որ Ամիօ բանկի համար մեծ նշանակություն ունեն կորպորատիվ հաճախորդները, որոնց համար բանկը մշտապես կատարելագործում է իր պրոդուկտների և ծառայությունների շարքը՝ պահպանելով հաճախորդների անվիճելի վստահությունը»,- ասել է Սոֆյա Մաճկալյանը:

Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի խոսքով Visa Business Signature քարտն
 ամենաբարձրակարգ դասի քարտն է Հայաստանում:

«Հպարտությամբ եմ ներկայացնում Visa Business Signature քարտը, որը մենք թողարկեցինք այս տարի հունվարին, իսկ այսօր տոնում ենք մեր աշխատանքի արդյունքները: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և նորարարությունների ներդրմանը»,- ասել է Դիանա Կիգուրաձեն:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր