211652_close_icon
views-count7465 դիտում article-date 10:54 24-10-2024

Ամիօ բանկը մասնակցել է Real Business կոնֆերանսին

Ամիօ բանկը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն ունեցավ Real Business կոնֆերանսին, որն անց է կացվել Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսի շրջանակում:

Բանկն իր տաղավարի այցելուներին ներկայացրեց Ամիօ լիզինգն իր բոլոր առավելություններով: Real Business կոնֆերանսին, որպես խոսնակ, հանդես եկավ Ամիօ բանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արման Պետրոսյանը` իր ելույթի ընթացքում մանրակրկիտ ներկայացնելով Ամիօ լիզինգն իր բոլոր շահավետ կողմերով և առավելություններով ինչպես գնորդի, այնպես էլ բանկի և մատակարարների համար: ՙԱմիօ լիզինգը ձևավորվել է ապրիլ ամսից, այսինքն շուրջ 6 ամիս ենք աշխատում լիզինգով, և արդեն ունենք շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից նշանակալի են մեր նոր համագործակցությունները շուրջ 70 մատակարարի հետ, ունենք կնքված բազմաթիվ էքսկլյուզիվ համագործակցության պայմանագրեր, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել սարքավորումներ 0% տոկոսադրույքից սկսած, եթե դրանք համապատասխանում են տնտեսության արդիականացման ծրագրի պայմաններին՚,- ասել է Արման Պետրոսյանը:

Ցուցահանդեսի և բիզնես կոնֆերանսի մասնակիցների համար Ամիօ լիզինգն ուներ նաև հատուկ առաջարկ, ցուցահանդեսի ընթացքում բանկի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում ձեռքբերվող սարքավորումների անվճար կասկո ապահովագրություն մեկ տարվա համար:

Հիշեցնենք, որ Ամիօ լիզինգը ՀՀ Կառավարության հետ համատեղ՝ «Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի» շրջանակում առաջարկում է լիզինգ՝ 0% տարեկան փաստացի տոկոսադրույքից սկսած:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամիօ լիզինգ, խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր