51575 դիտում
12:04 07-12-2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Սուրենավանում բախվել են «ՎԱԶ 21012»-ը, «ՎԱԶ 21021»-ը, «ՎԱԶ 2107»-ը, «Mazda»-ն և շալանդը, որից հետո նույն վայրում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը, «Ford»-ն ու «Opel»-ը․ կա 7 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21012» մակնիշի, «ՎԱԶ 21021» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Mazda» մակնիշի ավտոմեքենաները և Շալանդ բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից անմիջապես հետո նույն վայրում բախվել են նաև «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, «Ford» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սերգեյ Պետրոսյանը, Մարտին Ամիրյանը և Թելման Յոլչյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և ավագ քննիչ Դերենիկ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+