211652_close_icon
views-count1177 դիտում article-date 16:55 02-06-2024

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը այցելել է Բուչա

Բուչա են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:

Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը պատգամավոր Ալինա Սարանյուկի հետ միասին օտարերկրյա հյուրերին դիմավորել է քաղաքային խորհրդի շենքում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչայի և Երևանի համագործակցության բարելավման հնարավորությունները:
Հայկական պատվիրակությունը նաև դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է բաժանել Բուչայիի երկրորդական ցանցի բուժհաստատություններին:

«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը մարտի դաշտում պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը։ Երևան քաղաքը և Նոր Նորք շրջանը միշտ կաջակցեն Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին: Այդ մարդասիրական օգնությունը մեր համերաշխության միայն մի փոքր մասն է»-հայտարարել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Օտարերկրյա հյուրերը 509-րդ հուշահամալիրի տեղադրման մոտ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ սպանված խաղաղ բնակիչներին։

Նմանատիպ նյութեր