211652_close_icon
views-count811 դիտում article-date 17:39 04-06-2024

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը աշխատանքային այցով գտվել է Ուկրաինայում, հանդիպում ունեցել Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը աշխատանքային այցով գտվել է Ուկրաինայում, հանդիպում ունեցել Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։

Թաղապետն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչա համայնքի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

«Ուկրաինա այցս տևել է հինգ օր, որը կազմակերպել է Ուկրիանայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Եղել ենք նաև մեր վարչական շրջանի գործընկեր Կիևի Գոլոսեևսկի շրջան։

«Պաշտոնական հանդիպման ընթացքում շրջանի ղեկավար Սերգեյ Սադովոյի հետ քննարկվել են ձևավորված երկկողմ հարաբերությունների ամրապնդման, հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները»,– ասաց թաղապետը, հավելելով, որ կարևորել են երկուստեք համագործակցությունը, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից:

Տեր– Մարգարյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։

Ինչ վերաբերում է ուկրաինական կողմի այն հայտարարությանը, թե վարչական շրջանի ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ են ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած մարդկանց աջակցել, ապա Տիգրան Տեր– Մարգարյանն ասաց, թե ինչպես իրենք, այնպես էլ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը կատարած աշխատանքային այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն տարածել են, որտեղ հստակ նշված են իր խոսքերը։ Թաղապետը մեկ անգամ ևս այն մեջբերեց․ «Մենք մշտապես պատրաստ ենք աջակցելու Բուչային և պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մյուս համայնքներին»։

Ընդհանուր առմամբ վարչական շրջանի ղեկավարը կարևորում է նմանատիպ աշխատանքային այցերն ու փոխհարաբերությունների խորացումը բոլոր այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ունի կայուն և դրական զարգացող հարաբերություններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր