211652_close_icon
views-count33425 դիտում article-date 20:04 03-06-2024

«Քեզ բացակա չե՛նք դնի, լեգենդ դարձած հերոս, երկնային ծնունդդ շնորհավո՛ր, 20-ամյա Ռոբերտ Գևորգյան»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հունիսի 1-ին մարդաշատ էր Երևան քաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցու 151/4 շենքի բակը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Կապանում չարաբաստիկ 2022-ի սեպտեմբերի 13-ին իր կյանքը զոհաբերած, նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոբերտ Գևորգյանի անվամբ բացված հուշաղբյուր-խաչքարի մոտ հերոսի հիշատակի օրն էր։ Ռոբերտը այդ օրը կադառնար 20 տարեկան։ 

Հերոսի ծննդյան օրվա կապակցությամբ տեղի ունեցավ հուշ ցերեկույթ, որին ներկա էին հարազատները, ընկերները՝ այդ թվում զինակից, հերոսածին մայրեր, արցախյան պատերազմների մասնակիցներ։ Ելույթով հանդես եկավ հոգևոր հովիվը, ապա իրենց գեղեցիկ պարային կատարումներով ներկայացան աղջիկները, իրենց երգերով՝ մի քանի երգիչներ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքար-հուշաղբյուրին, կատարեցին խնկարկում իսկ հետ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը։ 

Գևորգյան Ռոբերտ Արմենի

Ծնվել է 01.06.2004 թվականին։ 2010-2019թթ․ սովորել և ավարտել է Ռուբեն Միրոյանի անվան 77 միջնակարգ դպրոցը։ Դպրոցի հետ զուգահեռ ընդունվել է Կ.Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դհոլի բաժին՝ որպես դհոլահար, 2013թ-ից ուսումը շարունակել է «Վահագն» դհոլահարների անսամբլում։ 2019-2022թթ․ սովորել և ավարտել է Լ. Արիսյանի անվան 127 ավագ դպրոցը։ 27.06.2022թ զորակոչվել է բանակ՝ զինվորական պարտքը կատարելու,ծառայել է Կապանում։ Սեպտեմբերի 13-ի չարաբաստիկ օրը, լինելով 2,5 ամսվա ծառայող, իրենց խաբելով տարել են իբրև ինժեներական աշխատանքների, տղաներին բահի փոխարեն տվել են զենք ու տղաները սկսել են պատերազմել թշնամու հետ՝ չխնայելով արյան վերջին կաթիլը, ունենալով հրազենային վիրավորումներ։ Տեսնելով թշնամին իրեն շատ մոտ է, մտածել է՝ որպեսզի գերի չընկնի, ինքն իր մեջ վերջին ուժերն է գործադրել, ինքն իրեն հրազենային մի կրակոցով անմահացրել է։ Հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2023թ. սեպտեմբերի 1-ին, «Գիտելիքի և դպրության» օրվա առթիվ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Լևոն Արիսյանի անվան համար 127 ավագ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է դպրոցի սան, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին իր կյանքը զոհաբերած, նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոբերտ Գևորգյանի անվամբ:

Դասասենյակի անվանակոչման համար միջոցառմանը հրավիրված էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու սաները, ներկայացուցիչներ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի աշխատակազմից:

Դասասենյակի բացման պատիվն ընձեռել էին հերոսի եղբորն ու քրոջը, որից հետո դասասենյակում ցուցադրվել էր հերոսի մասին ֆիլմ, ապա դպրոցի սաները ներկայացրել էին նրա կյանքն ու կենդանի կատարմամբ հնչեցրեկ զինվորին նվիրված երգեր: Հուզիչ էր դասղեկի խոսքը, իսկ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հերոսի ծնողներին էր փոխանցել ՀՀ ՊՆ պատվոգիր՝ հերոսի կողմից ցուցաբերած խիզախության և հայրենիքին մատուցած ծառայության համար: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 344+
344+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր