211652_close_icon
views-count718 դիտում article-date 20:00 03-06-2024

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նվիրված միջոցառմանը

Պաշտոնական այցով Լյուբլյանայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Սլովենիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը:

Գործընկերները շնորհավորել են միմյանց երկու երկրների համար այս խորհրդանշական տարեթվի կապակցությամբ եւ կարեւորել երեք տասնամյակների ընթացքում հաստատված ամուր բարեկամական հարաբերությունները:

Ալեն Սիմոնյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ ձեւավորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ամուր միջխորհրդարանական հարաբերություններ:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել փոխգործակցությունը հատկապես տնտեսական, հումանիտար եւ մշակութային ոլորտներում:

«Մեր հարաբերությունները վերջին տարիներին առաջընթաց են գրանցել խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, ինչի վկայությունն են բարձր մակարդակի շփումներն ու այցելությունները:

Ես խորապես հավատում եմ, որ մեր հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ ես իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում էլ ավելի խթանելու երկու երկրների կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է ԱԺ նախագահը:

Նմանատիպ նյութեր