976 դիտում
10:40 04-06-2024
Մեր ներկայությամբ ադրբեջանցի պատգամավորները մեկ անգամ փորձեցին խոսել «Խոջալուից» ու փոշմանեցին. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը
Մեր ներկայությամբ ադրբեջանցի պատգամավորները մեկ անգամ՝ 2012-ին Սանկտ Պետերբուրգում փորձեցին խոսել «Խոջալուից» ու փոշմանեցին։ 2012-ի հոկտեմբերի 17-18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ԽՎ-ն կազմակերպել էր «Ընդդեմ նացիզմի եւ այլատյացության» միջխորհրդարանական համաժողով։ ՀՀ-ն ներկայացնում էի ես եւ ԱՊՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը։
Երեւանից պատրաստված մեկնել էինք։ Նախագահականի ու ԱԳՆ-ի գործընկերներիս հետ հաշվարկեցինք,որ ադրբեջանցիները կփորձեն խաղարկել «Խոջալուի քարտը» ու հակաքայլ պատրաստեցինք՝ Մութալիբովի հարցազրույցը Դանա Մազալովային՝ տպագրված 02.04.92 -ին «Независимая газета» թերթում։ Իսկ այդ հարցազրույցում Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովն ասել էր, որ Խոջալուի ողբերգության հետ հայերը կապ չունեն, այն կազմակերպված է եղել Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից։ Իսկ նպատակը՝ իշխանափոխությունն էր։
Մեր հակաքայլն աշխատեց։ Հենց ադրբեջանցի պատվիրակ Ռահիմ զադեն խոսեց Խոջալուից, ես նրան հակադարձեցի, ներկաներին ընթերցեցի Մութալիբովի խոսքերն ու հարցազրույցի պատճենները բաժանեցի Տավրիդյան պալատում հավաքված համաժողովի բոլոր մասնակիցներին։ Այլեւս երբեք մեր ներկայությամբ ադրբեջանցիները չէին խոսում «Խոջալուի» մասին։
Իսկ այսօր Ադրբեջանը բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ մեղադրում է ՀՀ-ին, բայց նիկոլիստները վախենում են հակադարձել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ կապիտուլյանտ են։

Նմանատիպ նյութեր
38014 դիտում
13:15 17-07-2020
Մարդասպաններին փորձեցին հերոսացնել, բայց չստացվեց, մեր մեջի ազնիվը դուրս մղեց մարդասպանին. Վլադիմիր Գասպարյան
1623 դիտում
10:53 07-06-2014
Տղաները պայքարեցին, փորձեցին. Բեռնար Շալանդ
Այս բաժնից
1018 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը