799 դիտում
16:28 04-06-2024
Հնարավորություն կա գյուղատնտեսական և արդյունաբերական որոշ ապրանքներ ԵՄ արտահանել առանց մաքսատուրքերի, դիմել ենք այդ ծրագրին․ Գևորգ Պապոյան
ԵՄ հետ քննարկում ենք ավտոնոմ առևտրային միջոցառումներից օգտվելու հնարավորությունը։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ԵՄ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հարցին՝ արդյո՞ք ԵՄ հետ առանց մաքսային ռեժիմի առևտուր անելու հետ կապված քննարկում կա։
Արման Եղոյանը նշեց ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» մասին, որը ենթադրում է արտոնյալ առևտրային ռեժիմ և հարցրեց՝ հնարավո՞ր է նման մի ռեժիմի էլ մենք միանանք։
«Հիմա Հայաստանի կողմից ձեռնարկվող տնտեսական և քաղաքական բարեփոխումների ջանքերն ակտիվացնելու և ԵՄ հետ ավելի սերտ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություն կա՝ և՛ գյուղատնտեսական, և՛ արդյունաբերական ոչ բոլոր, բայց որոշ ապրանքատեսակներ ԵՄ ներմուծել առանց մաքսատուրքերի։
Այդպիսի ծրագիր կա ԵՄ-ում և մենք հիմա բանակցում ենք, որ մենք դառնանք այդ ծրագրի շահառուն։ ԵՄ-ն համապատասխան քաղաքական կամքի առկայության պարագայում կարող է դա մեզ տրամադրել և դա այն գործիքն է, որ ֆորսմաժոր իրավիճակում մենք չենք հայտնվի պատային իրավիճակում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է GSP+-ին, Պապոյանը նշեց, որ մենք վաղուց չենք համարվում ցածր եկամուտ ունեցող երկիր։
«Մենք միջին եկամուտ ունեցող, նույնիսկ միջինից էլ մի փոքր բարձր ենք՝ 8,200 դոլարը դա աշխարհում ամենևին ցածր չէ, աշխարհի շատ-շատ երկրներում մի քանի անգամ ավելի ցածր է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն։
Բարեբախտաբար, մեր երկրում դա արդեն հաղթահարել ենք, դա իր հետ նաև որոշակի դժվարություններ է բերում, սա դրանցից մեկն է»,- ասաց նա։
Նա նշեց, որ ռեժիմը որպես կանոն տրամադրվում է այն երկրներին, որոնք գտնվում են անդամակցության, կամ ասոցացման գործընթացներում, կամ ունեն ԵՄ հետ խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր։
«Այդ ռեժիմի տրամադրման համար շատ կարևոր դերակատարում ունի քաղաքական բաղադրիչի գործոնը։ Սա մեր օրակարգի կարևոր հարցերից է»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
3018 դիտում
19:25 11-10-2014
Հայաստանը կստանա ԵՏՄ-ի տարածք ապրանքներ մտցնելու մաքսատուրքերի 1.13 տոկոսը
1033 դիտում
15:28 31-10-2023
Կապիտուլյանտներն Արցախի նախկին և ներկա իշխանության որոշ ներկայացուցիչներն են․ Գևորգ Պապոյան. Tert.am
Այս բաժնից
832 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)