757 դիտում
11:37 05-06-2024
Հայաստանում 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց. ԿԳՄՍ նախարար
Հայաստանում նախորդ տարի մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա կարևորեց կրեդիտային համակարգի ներդրումն ավագ դասարաններում, որի շրջանակներում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից:
«Այս շրջանակում նաև մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ենք ներդրել: Այս իմաստով մեր երկիրն աշխարհում առաջին երկրներից մեկն է, որ արդեն դպրոցական մակարդակում նման ծրագիր ունի»,-ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր
1221 դիտում
14:32 25-03-2022
Քննարկվել է ավագ դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ներդնելու հնարավորությունը. ԿԳՄՍՆ
1492 դիտում
21:23 05-04-2019
Digitain-ը ինտեգրում է Արհեստական Բանականություն Develandoo–ի հետ գործարքի միջոցով