211652_close_icon
views-count607 դիտում article-date 16:00 07-06-2024

Զելենսկին կմեկնի Բեռլին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 11-ին կայցելի Բեռլին և առաջին անգամ անձամբ ելույթ կունենա Բունդեսթագի արտահերթ նիստում։

Նրա այցը Գերմանիա համընկնում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին, որը կազմակերպվել է Գերմանիայի ԱԳՆ-ի մասնակցությամբ։ Զելենսկին համաժողովի բացմանը ելույթ կունենա դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, նշում է dpa գործակալությունը։

Վլադիմիր Զելենսկիին Բունդեսթագ հրավիրելու առաջարկ է արել  Գերմանիա-Ուկրաինա խորհրդարանական խմբի նախագահ Ռոբին Վագեները, որը հանդես է գալիս Կիևին ռազմական օգնության մեծացման կողմնակից։

Նմանատիպ նյութեր