23625 դիտում
18:54 09-06-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ ՌԴ քաղաքացին պատռել է ԱՄՆ քաղաքացու մոտ եղած ՀՀ քարտեզի պատճենը, որի պատճառով վիճաբանել և քաշքշել են միմյանց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի խորհրդայնացման 50 ամյակի հուշակոթողի մոտ, ոչ սթափ վիճակում ռուս քաղաքացին հարձակվել է ԱՄՆ քաղաքացու վրա, պատռել փաստաթղթերը և հարվածել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմուքնի օպերլիազորի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 13։50-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 41-ամյա Պիտկույկ Վասիլիչը պատռել է ԱՄՆ քաղաքացի 67-ամյա Կլաուս Վիտանենի մոտ եղած Հայաստանի Հանրապետության քարտեզի պատճենը, որի պատճառով վիճաբանել և քաշքշել են միմյանց:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։