9010 դիտում
18:34 14-10-2015
19-ամյա Անահիտը ընկերուհու հետ Հանրապետության հրապարակում վիճաբանել եւ քաշքշել են Դավիթին ու նրա ընկերոջը, որը զուգորդվել է հայհոյանքներով
19-ամյա Անահիտ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անահիտ Թամոյանի հետ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում այնտեղ գտնվող քաղաքացիների, ապա նաև ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շուրջ 20 րոպե վիճաբանել են Գրիգոր Հովհաննիսյանի և Դավիթ Սարգսյանի հետ, բարձրաձայն հայհոյանքներ տվել և քաշքշել միմյանց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բավահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության` Հանրապետության հրապարակում գտնվող անձանց նկատմամբ:
Հետո շարունակելով խախտել հասարակականբ կարգը` ՀՀոստիկանության Կենտրոնական բաժնի շենքում շուրջ 30 րոպե բարձրաձայն հայհոյանքներ են տվել և գոռգոռացել` բացահայտ անհարգալիւց վերաբերմունք դրսևորելով ՀՀ ոստիկանոիւթյան աշխատակիցների նկատմամբ` խաթարելով ոստիկանության Կենտրոնական բաժնի բնականոն աշխատանքը:
17-ամայ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գրիգոր Հովհաննիսյանի հետ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում այնտեղ գտնվող քաղաքացիների, ապա նաև ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շուրջ 20 րոպե վիճաբանել են Անահիտ Թամոյանի և Անահիտ Պողոսյանի հետ, բարձրաձայն հայհոյանքներ տվել և քաշքշել միմյանց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ինչը շարունակվել է ՀՀոստիկանության Կենտրոնական բաժնի շենքում շուրջ 30 րոպե բարձրաձայն հայհոյանքներ են տվել և գոռգոռացել` բացահայտ անհարգալիւց վերաբերմունք դրսևորելով ՀՀ ոստիկանոիւթյան աշխատակիցների նկատմամբ` խաթարելով ոստիկանության Կենտրոնական բաժնի բնականոն աշխատանքը:
Անահիտի եւ Դավիթի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
7658 դիտում
13:37 09-01-2016
38-ամյա Արմենը ընկերուհու՝ Հայաստանից մեկնելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, ծեծել նրան եւ ոչ միայն
Այս բաժնից
706 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»