211652_close_icon
views-count925 դիտում article-date 18:10 10-06-2024

Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 500 մանկապարտեզների ծրագրում Շիրակի մարզից ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների գույքի գնման մրցույթների անցկացմանն ու ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելուն առնչվող հարցերի։ Ծրագիր ընդգրկվել է Շիրակի մարզի 22 մանկապարտեզ։

«ՀՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում որակյալ կրթության հասանելիության մակարդակը հանրապետությունում բարձրացնելու համար, այդ նպատակով է իրականացվում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու ծրագիրը։ Այժմ նաև ընթացքի մեջ է նաև հաստատությունները գույքով ապահովելու ծրագիրը, որը պետք է համատեղ ջանքերով իրականացնենք առանց թերացումների ու խնդիրների»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։

Մարզպետի հանձնարարականով, գնման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն պատասխանատուներ մարզպետի և համայնքապետարանների աշխատակազմերից։

Նմանատիպ նյութեր