211652_close_icon
views-count1090 դիտում article-date 22:49 22-12-2022

Շիրակի մարզպետն Անիի համայնքապետարանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Անիի համայնքապետարանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզային իշխանության ներկայացուցիչների, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի և աշխատակիցների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքի անխափան կենսագործունեությունն ապահովելուն, համայնքապետարանի նորմալ աշխատանքին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել աշխատակազմի համալրմանն ու անհրաժեշտ կադրերով համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումները լրացնելուն առնչվող հարցերի։

Նազելի Բաղդասարյանը հատկապես կարևորել է սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը՝ ընդգծելով այն փաստը, որ ցուցանիշներով Անին այսօրվա տվյալներով ամենավերջին հորիզոնականում է․

«Սեփական եկամուտների հավաքագրումը կարևոր աշխատանք է, այստեղ պետք է լինել առավել հետևողական։ Անիի ցուցանիշները ամենացածրն են, սակայն բոլորիս համար էլ պարզ է, որ եկամուտների հավաքագրում ամենաշատը համայնքին է պետք և այդ գումարները համայնքային կարիքների լուծմանն են ուղղվելու»։

Անի համայնքի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը մարզպետին զեկուցել է, որ համայնքի ծրագրային փաստաթղթերում խախտումներ ու բացթողումներ են արձանագրվել, որոնց ուսումնասիրություններն ամբողջացնելուց հետո կուղարկվեն իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական ստանալու նպատակով։

Քննարկվել են համայնքի զարգացմանը միտված սոցիալական ու տնտեսական մի շարք նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր