211652_close_icon
views-count11152 դիտում article-date 21:52 10-06-2024

«Հեքիաթ» պարային շոուն նշեց իր ծննդյան 21-րդ տարեդարձը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 8-ի երեկոյան, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ «Հեքիաթ» շոուի ավանդույթ դարձած ծննդյան տարեդարձ-համերգը։ Հանդիսության մասնակիցները՝ «հեքիաթ» և «տիկնիկներ» համույթների սաներն էին, որոնք հանդես եկան տարբեր ոճերի և ժողովրդների պարային ներկայացումնեով։ 
Փոքրիկներին ոգևորելու և «Հեքիաթ»-ին շնորհավորելու էին եկել նաև արտիստ ընկերները։

 Արդեն 21  տարի է, ինչ Երևանի Արաբկիր համայնքում գտնվող Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում գործում է Սոֆյա Պողոսյանի «Հեքիաթ» պարային շոու-դպրոցը։ Նրա շրջանավարտներն արդեն վաղուց հայ պարարվեստ են ներկայացում նաև օտարերկրյա բեմերում, մրցույթներում ու տեսահոլովակներում։  Նրա դուստրը՝ Լիանան, ով «Հեքիաթ»-ի 1-ին սանն էր և ստեղծման պատճառը, վաղուց ինքն Էլ է աստեղ անձամբ պարել սովորեցնում։

Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+

Նմանատիպ նյութեր