211652_close_icon
views-count7933 դիտում article-date 14:51 08-06-2023

«Հեքիաթ» պարային շոուն նշեց իր ծննդյան 20-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոնթե Մելքոնյանի ջոկատի անդամ, ազատամարտիկ, բժիշկ Կիվորկ Սիմոնյանը և նրա կինը՝ Սոֆյա Պողոսյանն, իրենց դստեր՝ փոքրիկ Լիանայի համար հարմապատասխան պարային դպրոցի ապարդյուն փնտրտուքների մեջ էին, երբ առաջ եկավ սեփական պարի դպրոցը՝ «Հեքիաթ» շոուն ստեղծելու գաղափարը։

Այդ օրից արդեն անցել է ուղիղ 20 տարի։ «Հեքիաթ»-ը շարունակում է ապրել և արարել։ Սոֆյա Պողոսյանն այժմ էլ գեղարվեստական ղեկավարն է, ատամնաբույժ Կիվորկը՝ օգնականն ու հովանավորը, իսկ նրանց դուստրը՝ Լիանան արդեն 10 տարուց ավելի է, անձամբ է դասավանդում իր ընտանիքի ստեղծած դպրոցում։
 
Հունիսի 6-ին,  Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում տոն էր։ «Հեքիաթ» շոուի մասնակիցները հանդես եկան տարբեր ոճերի և ժողովրդների պարային ներկայացումնեով։ Փոքրիկներին ոգևորելու և «Հեքիաթ»-ին շնորհավորելու էին եկել նաև արտիստ ընկերները, անվանի երգիչներ Վանո Թադեոն, Անդրանիկ սարկավագը, աշուղ Ռազմար Սասունցին, ինչպես նաև այլ խմբեր ու անհատ կատարողներ։

Միջոցառման ավարտին «Հեքիաթ»-ի հեղինակներն արժանացան պատվոգրերի ու այլ պարգևների։

Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+

Նմանատիպ նյութեր