211652_close_icon
views-count1273 դիտում article-date 12:37 12-06-2024

Սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետին և մեքենայում մենակ են թողել նրա մանկահասակ երեխաներին. Ռուբեն Մելիքյան

Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով»,- գրել է նա։


 

Նմանատիպ նյութեր