211652_close_icon
views-count772 դիտում article-date 18:33 12-06-2024

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՀՀ ՄԻՊ

Հունիսի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ հարձակում է տեղի ունեցել Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։

Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրոնական, լեզվական, մշակութային իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինեն»,-ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր