985 դիտում
12:12 13-06-2024
Ես, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի այլևս Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է․ Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալու, սա կլինի հաջորդ տրամաբանական քայլը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ կառավարության ծրագրում չեն ասել՝ մնալու ենք ՀԱՊԿ-ի անդամ, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ կորոշեն, հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ երեք տարի հետո։
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից։ Չնայած նաև իրավիճակ կա ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում, ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս ես երբեք չեմ այցելի, ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը չբացառեց, որ տեսականորեն հնարավոր է՝ ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ բան փոխվի։
«ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան փոխվել։ Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսն ինքն որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
2678 դիտում
15:10 01-08-2022
Եթե Նենսի Փելոսին այցելի Թայվան, Չինաստանի բանակը ձեռքերը ծալած չի նստի. պաշտոնական Պեկինը սպառնացել է ԱՄՆ-ին
629 դիտում
11:49 21-01-2023
Լուկաշենկոն Սի Ծինփինին հրավիրել է այցելել Բելառուս
1294 դիտում
17:23 31-03-2023
Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը նախապատրաստվում է Բելառուս ներխուժմանը
Այս բաժնից
466 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
541 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան