211652_close_icon
views-count1216 դիտում article-date 12:37 13-06-2024

Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիտալացրեց. Աբրահամ Գասպարյանի կինը լուսանկարներ է հրապարակել

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի կնոջ՝ Արփի Հարությունյանի ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. 

«Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիտալացրեց. 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։ Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տարել բաժին։ Պոկել-տարել են ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր