56837 դիտում
14:27 13-06-2024
Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք, ապա բախվել «Դեֆանս Հաուզինգ»-ի երկաթե ճաղավանդակին. վիրավորներին առաջինը օգնության են հասել «Դեֆանս Հաուզինգ»-ի աշխատակիցներն ու բուժակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում «Land Rover Sport» մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Նորաշեն-Հարավ-արևմտյան թաղամաս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետոիտնի համար նախատեսված մայթին և բախվել նշված հատվածում կառուցվող «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի պաշտպանիչ երկաթե ճաղավանդակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դեֆանս Հաուզինգ» ընկերության աշխատակիցները՝ ընկերության բուժակի գլխավորությամբ, ով օգտագործել է նաև բուժկետում պահվող բժշկական պարագաները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և տեղում իրականացրել են հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Գետիկյանն ու Հայկ Սարգսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+