82404 դիտում
18:23 13-06-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ գողություն կատարողը տանիքից փորձել է պարանով մտնել տուն, սակայն վայր է ընկել․ նրան բռնելու համար ժամանած պարեկներն ու ոստիկանները փրկարարների օգնությամբ պատգարակով տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Հունիսի 12-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտա 55 շենքում գողության փորձ կատարողը վիրավոր ընկած է բնակիչներից մեկի պատշգամբում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 00։40-ի սահմաններում նշված շենքի 7-րդ բնակարանի պատշգամբում մի տղամարդ ճոպանով վերևից վայր է ընկել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ինչից հետո փրկարարները, պարեկերն ու ոստիկանները պատգարակով նրան իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով ծայրահեղ ծանր ախտորոշամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ այդ քաղաքացին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 51-ամյա Իսահակ Ա․-ն է, ով Կոմիտասի պողոտա 55 շենքի տանիքից գողության անելու նպատակով ցանկացել է պարանի օգնությամբ գաղտնի մուտք գործել նշված շենքի 3-րդ հարկի 7-րդ բնակարան, սակայն վայր է ընկել և չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տան սեփականատեր, Երևանի բնակիչ 49-ամյա Արթուր Հ․-ն կատարվածի մասին արդեն հողորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ կասկածյալը հիվանդանոցում վերցվել է ոստիկանների հսկողության տակ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+