211652_close_icon
views-count691 դիտում article-date 11:06 14-06-2024

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դատապարտում է Բաղրամյան պոողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները. ՔԻՊ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնց հետևանքով վիրավորվել են 101 մարդ։

Արձանագրում ենք, որ ոտնահարվել են քաղաքական և քաղաքացիական ազատությունները, մարդու իրավունքները, տեղի են ունեցել քաղաքացիների կյանքին և առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու արարքներ։

Այդու՝ ՔԻՊ-ը հորդորում է ՀՀ Դատախազությանը համարժեք իրավական գնահատական տալ խաղաղ ցուցարարների
նկատմամբ ոստիկանների կիրառված բռնություններին, իսկ Ոստիկանությանը հորդորում է արդյունավետ
երկխոսություն վարել շարժման կազմակերպիչների հետ, արյունալի բախումները բացառելու նպատակով։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան

Նմանատիպ նյութեր