946 դիտում
12:33 14-06-2024
Ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն․ Դանիելյան
Ազգային ժողովի ներսում և դրսում՝ համապատասխանաբար պատգամավորներին (վերջիններիս «բարի» ավանդույթի ուժով հիմնականում՝ հարվածում էին թիկունքից) և խաղաղ ցուցարարներին բացահայտ ապօրինի միաժամանակյա բռնությունների ենթարկելու դեպքերը, ԱՄՆ դեսպանը գնահատելիս խաղաղ ցուցարարներին կոչ արեց լինել պատասխանատու, իսկ ոստիկանության հասցեին հնչեցրեց վերացական խրախուսական խոսք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Ավելի ազնիվ էին պատգամավորները, նրանք պարզապես խոստովանեցին, որ գրկել և շարունակելու են գրկել իրենց ոստիկաններին:
Չնայած սադրիչների ջանքերին, խաղաղ ցուցարարներին և կազմակերպիչներին հաջողվեց կանխել դեպքերի էլ ավելի աղետալի սցենարները:
Հ.Գ. Կուզենայի իմանալ բուն ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն:
Հ.Գ. Այսպես կոչված, քաղաքական ուժեր, լռության ուխտ եք ընդունե՞լ: Լինելով կառավարության անդամ, չեմ վարանել մարտիմեկյան դեպքերի մեղավորներ համարել ինչպես ցուցարարներին, այնպես էլ ոստիկանությանը, հիմա էլ եմ այդ կարծիքին, դուք լռեք՝ շուստրիության կանոններով ...»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
946 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1105 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն