211652_close_icon
views-count934 դիտում article-date 12:07 15-06-2024

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը. Amnesty International

Հայաստանում փողոցային ցույցերի ժամանակ բռնությունները պետք է հետաքննվեն։ Նշել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն՝ արձագանքելով  հաղորդագրություններին, որ Երևանում ցուցարարների և ոստիկանների միջև կատաղի բախումներ են եղել, որոնք հանգեցրել են բազմաթիվ վնասվածքների և ձերբակալությունների։

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ այն պնդումները, որ ոստիկանությունը հնարավոր է անհարկի կամ չափից դուրս ուժ է կիրառել։ Իշխանությունների արձագանքը բողոքի ցույցերին, նույնիսկ, երբ դրանք բռնի բնույթ են ստանում, պետք է խստորեն համապատասխանեն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։

Իրավապահները պետք է խուսափեն ուժի կիրառումից։ Եթե դա հնարավոր չէ, ապա ուժը պետք է կիրառվի նվազագույն չափով, միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ և համաչափ է իրավապահ մարմինների օրինական նպատակին հասնելու համար»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Նմանատիպ նյութեր